«Առաջարկում եմ քաղհասարակության գործընկերներով մի տելեվիզր ուղարկենք Լուկաշենկոյին»։
Այս մասին ֆեսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։
Նա նաև հավելել է․
«Հանկարծ հայրենական բելառուսականի հույսին չմնա ու ԵԱՏՄ նիստերում բաց չթողնի Հայաստանի պաշտոնյաների առցանց ելույթները։ Կամ նվերն ուղարկենք Բելառուսի արտաքսված քաղհասարակության անունից։ Կատակ չեմ անում»։
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետը ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել է հեռավար ձևաչափով։
Նիստի ընթացքում նա և Բելառուսի նախագահը լարված զրույց են ունեցել։ ՀՀ վարչապետը Բելառուսի նախագահին տեղեկացրեց, որ Հայաստանի պատվիրակությունները Բելառուսում անցկացվելիք ԵԱՏՄ նիստերին կմասնակցի հեռավար, իսկ Լուկաշենկոն էլ ասաց, թե միգուցե հեռուստացույց չլինի, որ ՀՀ պատվիրակությունը հեռահար մասնակցի նիստին։

Բաց մի թողեք
Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար․ Հարություն Հարությունյան
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածել առանց հայերի երկրի
Դատարանը պետք է լինի բոլորի դատարանը՝ վարչապետի, Կաթողիկոսի, իշխանության հակառակորդի և իշխանության կողմնակցի