Հարավային Կորեայի հետախուզությունը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գերի են վերցրել հյուսիսկորեացի զինծառայողի։
Այս մասին գրում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական հետախուզության աղբյուրին։ Այս պահին չի նշվում, թե կոնկրետ որտեղ է գերի ընկել հյուսիսկորեացի զինվորը։
Դեկտեմբերի 26-ին ուկրաինական ԶԼՄ-ները և տելեգրամյան ալիքները տարածեցին լուսանկար, որում, իբր, պատկերված է Կուրսկի մարզում գերեվարված առաջին հյուսիսկորեացի զինվորը: Ուկրաինայի պաշտոնական մարմինները, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերը, դեռ չեն հաստատել այս տեղեկությունը։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի 23-ին, Հարավային Կորեայի միացյալ շտաբի պետերը հայտնել էին, որ ռուս-ուկրաինական պատերազմում Հյուսիսային Կորեայի մշտական կորուստները կազմել են 1100 մարդ։


Բաց մի թողեք
Թրամփն «առևտրային պատերազմ» կհայտարարի 60 երկրի դեմ
«Եթե ես չլինեի, այլևս Իսրայել չէր լինի. Թրամփ
Պատերազմի երկրորդ փո՞ւլ․ ԱՄՆ-ն և Իրանը կրկին հարվածել են միմյանց․ խաղաղություն չի՞ լինելու