Հայաստանի կոմպոզիտորների միությունը հայտնում է, որ մահացել է ՀԿՄ անդամ, կոմպոզիտոր Գևորգ Էդգարի Հովհաննիսյանը։
Նա ծնվել է 1978 թվականին՝ Երևանում։
1984-1993թթ. ուսանել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային և կոմպոզիցիայի բաժիններում:
1995-2000թթ. ուսանել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) կոմպոզիցիայի բաժնում:
2000-2002թթ. ուսանել է ԵՊԿ ասպիրանտուրայում:
2001-2009թթ. աշխատել է «Արմեն Ակոբ» մշակութային միության սիմֆոնիկ նվագախմբում` որպես գործիքավորող և դաշնակահար:
1994-1997թթ. աշխատել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնում` որպես բալետային խմբի կոնցերտմայստեր:
Գևորգ Էդգարի Հովհաննիսյանը ունի գրված երգեր, բազմաթիվ ստեղծագործություններ՝ սիմֆոնիկ նվագախմբերի, թատերական ներկայացումների համար։







Բաց մի թողեք
Հնար ունենան՝ հայերեն գրից էլ կհրաժարվեն
Այս կյանքում ամեն մարդ ինքն է որոշում իր տեղը․ Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է
Ես լավ եմ և չեմ պատրաստվում լքել այս աշխարհը․ Բրիջիտ Բարդո․ Լուսանկար