Սերբիայի նախկին նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ մահվան սպառնալիքներ է ստացել։ Այս մասին նա հայտնել է «TV Pink» հեռուստաալիքի առավոտյան եթերում, սակայն կոնկրետ մանրամասներ չի ներկայացրել։
«Երեկ ես մահվան շատ լուրջ սպառնալիքներ ստացա. ինձ հստակ և միանշանակ հաղորդագրություն փոխանցեցին, որ ես «կվերացվեմ»», — ասել է Վուչիչը «TV Pink»-ի եթերում։
Նախկին նախագահն անդրադարձել է նաև իր հնարավոր ձերբակալության մասին խոսակցություններին։ Նա պնդել է, որ նման գործողության համար որևէ իրավական հիմք չկա, և որ սպառնալիքներն իրեն չեն վախեցնում։ «Ինչի՞ համար պետք է ինձ ձերբակալեն։ Դա պարզապես անհեթեթություն է։ Եվ այնուամենայնիվ, ես ամեն օր լսում եմ այդ մասին», — ասել է Վուչիչը։
Քաղաքական գործիչը նշել է, որ իր դեմ որևէ դատական գործ չկա։ Նա հավելել է, որ կշարունակի մնալ մշտական մղձավանջ իր քաղաքական հակառակորդների համար՝ նույնիսկ եթե հայտնվի ճաղերի հետևում։
Վուչիչը սեպտեմբերի 27-ին հրաժարական է տվել նախագահի պաշտոնից «Միացյալ Սերբիա» կոալիցիայի նախընտրական արշավը ղեկավարելու նպատակով։ Հոկտեմբերի 25-ին կայացած խորհրդարանական ընտրություններում կոալիցիան պարտվել է «Ուսանողական ցուցակին» (Student List): Սերբիայի առաջադիմական կուսակցությունը Վուչիչին առաջադրել է որպես կուսակցության նախագահի թեկնածու։ Կուսակցական քվեարկությունը նախատեսված է դեկտեմբերի 13-ին։


Բաց մի թողեք
Կիևին աջակցության հաջորդ քայլերը․ Մերցն ու Ռյուտեն կհանդիպեն
Եվրահանձնաժողովը պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում Ռուսաստանի դեմ
Գերմանիան աչք է դրել ՄԱԿ-ի ԱԽ-ում մեր տեղի վրա․ Մարին Լը Պեն