23/11/2026

EU – Armenia

«Տարրական պուճուր ընտրակեղծարար»․ Մարուքյանի պաշտպանը միջնորդել է, որ Փաշինյանը ներկայանա դատարան

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Էդմոն Մարուքյանի դատական նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահի պաշտպանը միջնորդել է, որպեսզի Փաշինյանը ներկայանա դատարան։

Դատավորը բավարարել է միջնորդությունը։ Դատարանը ծանուցագիր կուղարկի Փաշինյանին։

Նիկոլ Փաշինյանը դատական հայցը ներկայացրել է հուլիսի 9-ին։ Հայցի հիմք է հանդիսացել հունիսի 9-ին Մարուքյանի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութը։ Այդ տեսանյութում Մարուքյանն անդրադարձել է ընտրություններին և Փաշինյանին անվանել «տարրական պուճուր ընտրակեղծարար»։