Դեկտեմբերի 30-ից ՆԳՆ հաշվառման-քննական տարածքային բաժիններում ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ։
Ինչպես հայտնել են ՆԳՆ-ից, Roadpolice.am կայքում գործարկվել է հարթակ, որը հնարավորություն է տալիս որակավորման քննություններին մասնակցելու համար նախապես ընտրել այցելության նախընտրելի օր և ժամ։
«Roadpolice.am կայքում սեղմելով «Հաշվառման-քննական ծառայություններ» բաժնի «Հերթագրում» կոճակը՝ «Վարորդական վկայականի (իրավունքի) կամ տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման հետ կապված գործողությունների համար հերթագրում» ենթաբաժնում կարող եք գրանցվել և օրացույցի միջոցով ընտրել առավել հարմար ժամանակահատվածը։
ՆԳ նախարարությունը, կարևորելով հանրային ծառայությունների մատուցման ոլորտի բարեփոխումները, կիրականացնի մոնիթորինգ՝ ի հայտ եկող խնդիրները հասցեագրելու և առկա դրական արդյունքները ամրապնդելու նպատակով։
Քաղաքացիներին հորդորում ենք հերթագրման հարթակի գործարկման մասով խնդիրներ առաջանալու կամ առաջարկների դեպքում տեղեկատվությունն ուղարկել mia@gov.am էլ․ փոստին։
Միաժամանակ, եթե հերթագրվել եք օնլայն, սակայն, չեք կարող մոտենալ, հորդորում ենք չեղարկել այցը՝ սպասարկման հնարավորություն տալով այլ անձանց։ Չեղարկված այցերի դեպքում օրացույցի պատուհանները կբացվեն քաղաքացիների սպասարկման համար»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։
Բաց մի թողեք
Հունվարի 13-ի աստղագուշակ․ Ամեն ինչ իր նորմալ հունով է ընթանում, միայն թե` շատ դանդաղ
Հունվարի 12-ի աստղագուշակ․ Կարևոր գործերը մի հետաձգեք ․․․
Վերջին մի քանի նիստերը հնարավոր է՝ անհետեւանք չմնան նախարար Հակոբ Սիմիդյանի համար