Հունվարի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ժամը 11:40-ի սահմաններում «Առինջ մոլ»-ի հարևանությամբ բախվել են «Հրազդան» բժշական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Volkswagen » մակնիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Տարածքը սահմանազատել են պարեկները:
Վթարի փաստով փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը շտապօգնության վարորդն է, դեպքի վայրում հավաքվածների մի մասը նշում էին, որ շտապօգնության ավտոմեքենան հիվանդ տեղափոխելիս է եղել, մի մասն էլ նշում էին, որ հիվանդին տեղափոխել և վերադառնում էր «Հրազդան» բժշկական կենտրոն, սակայն հավանականն այն է, որ այն հիվանդ էր տեղափոխում:


Բաց մի թողեք
«Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Range Rover»-ը և «Opel Astra»-ն․ կան վիրավորներ․ Լուսանկար
Ողբերգական վթար, Թալին-Քարակերտ ճանապարհին «ԿամԱԶ» է կողաշրջվել, 51-ամյա վարորդը կյանքից հեռացել է․ Լուսանկար
Նոր Հաճընի մուտքի մոտ բախվել են 2 «Chevrolet», «ԳԱԶ 2410» և «Shacman», բժիշկները պայքարում են մեկի կյանքի համար․ Լուսանկար