Հունվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
Ժամը 20:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Սարգսյանը իր վարած «Jeep Compass Latitude» մակնիշի ավտոմեքենայով Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհին հայտվել է մերկասառույցի վրա, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ բախվելով գազատարին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Հարվածի հետևանքով սկսվել է գազի արտահոսք:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ապարանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ:
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ավտոմեքենայի անվադողերն էլ եղել են ձմեռային:
Իսկ վարորդը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրն է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2021 թվականի սեպտեմբերի 25-ին Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող Շողակն գյուղում տեղի էր ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի ծննդյան 40-ամյակին նվիրված միջոցառում։



Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր. Լուսանկար
Գյումրի էին գնացել հարսի մոր քառասունքին. Եղվարդում սգում են երիտասարդ ամուսինների մահը. Տեսանյութ
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. Լուսանկար