Այսօր՝ հունվարի 10-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 09:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկի տան բակում տղամարդու դի կա:
Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է և նշված գյուղի իր տան բակում 52-ամյա Անդրանիկ Թ.-ն իր մոտ եղած, իրեն պատկանող որսորդական հրացանով կրակելով իր վրա, ինքնսպան է եղել:
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:


Բաց մի թողեք
Դատախազությունը պահանջում է բռնագանձում տարածել «Այրարատ» կինոթատրոնի անշարժ գույքի վրա
Վերցրել է անձնագրերը, ստիպել սեռական հարաբերություններ ունենալ. օտարերկրացիները ՀՀ-ում զբաղվել են թրաֆիքինգով
Եթե Արծրուն Մարգարյանի կամ Խոռխոռունու սպանությունը բացահայտվել է 27 տարի անց, ինչո՞ւ մինչ այս հնարավոր չէր