ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը «բարդ» է որակել Մոսկվայի հարաբերությունները Երեւանի հետ, իսկ երկու ժողովուրդների կապերը՝ բարեկամական և եղբայրական:
Ըստ նրա՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունն անհամատեղելի է ԵՄ-ի ինտեգրման հետ։
Նրա խոսքով՝ սրանք երկու տարբեր համակարգեր են, տարբեր ազատ առեւտրի գոտիներ։
Այն, ինչ անում է Հայաստանի հանրությունը, այդ թվում՝ «Եվրասիա» ՀԿ-ն, Ռուսաստանի դեսպանատան և կառույցների մասնակցությամբ, շատ կարևոր է։ Ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գրել են ԶԼՄ-ները։
«Սա ներառում է «Անմահ գնդի» երթի կազմակերպումը, «Հիշողության պարտեզի» ակցիան, «Հաղթանակի թելադրությունը»: Իսկ մեր դիվանագետները հանդիպում են հայ վետերանների հետ և օգնում նրանց»։
Արարատ Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա, Երևանի հետ երկխոսությունը շարունակվում է։ Ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ իր գործընկերն ընդունել է Ռուսաստան այցելելու հրավերը, որը կարող է կայանալ շուտով։
Եթե Թրամփը, ստանձնելով պաշտոնը, Ամերիկան ավելի հզոր է դարձնում, ապա մենք պետք է ուշադիր գնահատենք, թե ինչ մեթոդներով։ Հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Վաշինգտոնին մրցակիցներ պետք չեն, այն ճնշում է բոլորին, ով կարող է ավելի էժան բան արտադրել: Եվ դա է վկայում ԱՄՆ պատժամիջոցների նոր փաթեթն արհեստական ինտելեկտի և չիպերի ոլորտում, որոնք արգելում են դրանց ներմուծումը նույնիսկ ՆԱՏՕ-ի երկրներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարն ասուլիսի ժամանակ։
«ԱՄՆ-ը թույլ է տալիս ահաբեկչություններ իրականացնել էներգետիկ ենթակառուցվածքների դեմ, և նրանք պլաններ ունեն ոչնչացնել «Թուրքական հոսքը» «Հյուսիսային հոսքից» հետո», նշել է նա։
Բաց մի թողեք
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ՌԴ-ի հետ «պարտավորություններից խուսանավելու» վարք է դրսևորում
«ՀԷՑ»-ը խլել» եզրույթն ինձ համար անընդունելի է. Խլելս ո՞րն է. Մեսրոպյան․ Այսօր նրա օրակարգը այլ է
«Եթե ադրբեջանցիներ լինեն, կա շանս մի օր վռնդել նրանց, բայց եթե գան ամերիկացիները՝ այլևս անհնար կլինի». Կարապետյան