Հունվարի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 22:20-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանների սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում «Howo» բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «Mercedes»-ին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով կա 2 զոհ, 2 վիրավոր։
Վիրավորներին բեռնատարից դուրս են բերել Աշտարակի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա։
Տեղում են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանն ու Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։


Բաց մի թողեք
Համ հոսանքի ենք անցնելու, համ բոլոր երկրներից գազ ենք առնելու․ Ալեն Սիմոնյան
Կուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում է
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին