Հունվարի 24-ին, ժամը 00:25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ սննդի կետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Բաղրամյան պողոտայի թիվ 43 շենքի մոտակայքում «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Է. Կ., ծնված 1999 թ․) բախվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինս բախվել է ծառի։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»