Մեքսիկան մերժել է միգրանտներ տեղափոխող ամերիկյան ռազմական ինքնաթիռին վայրէջք կատարել իր տարածքում։
Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության երկու ներկայացուցիչների և իրավիճակին ծանոթ աղբյուրին։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Գվատեմալա մեկնող ռազմաօդային ուժերի երկու C-17 ինքնաթիռներ հունվարի 23-ի երեկոյան ԱՄՆ-ից տարհանել են 80-ական մարդ։ Սակայն երրորդ ինքնաթիռը, որը պետք է թռչեր Մեքսիկա, այդպես էլ օդ չի բարձրացել։
Արտաքսման համար անհրաժեշտ է ընդունող կառավարության համաձայնությունը, իսկ Մեքսիկան հրաժարվել է այդ համաձայնությունը տալ։

Բաց մի թողեք
ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են հարվածել Իրանին փետրվարի 21-ին․ CBS
Ալիևի թիկնապահները Վաշինգտոնում ծեծի են ենթարկել ցուցարարների
Թրամփը դիտարկում է Իրանի միջուկային օբյեկտներին լայնամասշտաբ հարված հասցնելու հնարավորությունը. ABC News