Հունվարի 25-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 14։30-ի սահմանում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Դավիթ Բ․-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի և 31-ամյա Էվիկ Ա․-ի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլորվելով հայտնվել դաշտում՝ ծառերի մեջ։

Բախման հետևանքով վնասվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված՝ Երևանի բնակիչ 35-ամյա Խաչատուր Ա․-ի Opel մակնիշի ավտոմեքենայի դիմապակին, իսկ վթարի հետևանքով Ford-ի վարորդ Էվիկ Ա․-ն տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, քննիչները, պարեկները: Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։







Բաց մի թողեք
Հայտնաբերվել է որոնվող երիտասարդի մարմինը. Լուսանկար
Նոյեմբերի 5-ին Երևանում սպանված կինը նախարարություններից մեկի աշխատակից էր
Մանրամասներ Կոմիտասի «Երևան սիթի»-ի տանիքում բռնկված հրդեհից․ Լուսանկար