Հունվարի 26-ին, ժամը 17։19-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մրգաշատ գյուղի խաչմերուկում այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մրգաշատ գյուղի սկզբնամասում՝ կամրջի մոտակայքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:30-ին, մարվել՝ 17:40-ին: Այրվել է «Audi» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Կ․ Թ․, ծնված 1969 թ․):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ Թ․-ն (ծնված 1986 թ․), Ս․ Հ․-ն (ծնված 1987 թ․) և Ռ․ Ս․-ն (ծնված 1966 թ․) այրվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Բաց մի թողեք
Արագածոտնում կովի արգանդից դուրս է բերվել երկգլխանի հորթուկ. Լուսանկար
«Zhongtong»-ի վարորդը փակել է ավտոբուսի դռները, 65-ամյա ուղևորը մնացել է դռների արանքում
Արարատի գյուղերից մեկում տան տանիքում հայտնաբերվել է 13-ամյա տղայի մարմին