Հայաստանում 2024 թվականին ծնվել է 33,648 անձ, ինչը 2942-ով պակաս է 2023 թվականի համեմատ։ Տեղեկությունը հայտնել է ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ նշելով քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի տվյալները։
Ամփոփվել են 2024 թվականի ժողովրդագրական ցուցանիշները։
Նախորդ տարի ծնվել է 17,614 տղա (2023-ին 19,220) և 16 034 աղջիկ (2023-ին` 17,370)։ Մեռելածին եղել է 444-ը․ 21-ով ավելի է 2023 թվականի ցուցանիշից։
2023-ի համեմատ 2024-ին 1263-ով ավելի շատ մարդ է մահացել` 25,576։ Մահացածներից 13,187–ն արական սեռի է (2023-ին` 12,572), 12,389-ը` իգական (2023-ին`11,741)։
2024 թվականին Հայաստանում ավելի քիչ են ամուսնացել։ Ամուսնությունների թիվը 2024–ին պակասել է 1006-ով ու կազմել 15,324։
Վիճակագրության համաձայն՝ ամուսնալուծությունների թիվն ավելացել է 164-ով ու կազմել 4689։
Ամուսնալուծությունների թվով առաջատար են Երևանը, Կոտայքը, Արարատը, Արմավիրը։ Նույն ցուցանիշն է նաև ամուսնությունների դեպքում։


Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր. Լուսանկար
Գյումրի էին գնացել հարսի մոր քառասունքին. Եղվարդում սգում են երիտասարդ ամուսինների մահը. Տեսանյութ
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. Լուսանկար