Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները սկսել են պաշտոնական բանակցությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում։ Ռուսական կողմը ներկայացնում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
ԱՄՆ թիմում ընդգրկված են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիտքոֆը:
Կրեմլից հայտնել են, որ հանդիպումը նվիրված կլինի երկկողմ հարաբերությունների վերականգնմանը, ռուս-ուկրաինական պատերազմի հարցով հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի անձնական հանդիպման կազմակերպմանը:
Ռուսական պատվիրակությունը Մոսկվայում բանակցությունների արդյունքների վերաբերյալ զեկույց կներկայացնի։ Յուրի Ուշակովը նշել է, որ բանակցություններին ռուսական կողմին կարող է միանալ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար Կիրիլ Դմիտրիևը՝ տնտեսական հարցեր քննարկելու համար։
Հանդիպումը որոշվել է անցկացնել Պուտինի և Թրամփի փետրվարի 12-ի հեռախոսազրույցից հետո։
Բաց մի թողեք
Ուկրաինայի զենքի պաշարները կբավարարեն մինչև ամառվա վերջ․ Bild. Լուսանկարներ
Մակրոնը Զելենսկիին ասել է, որ Պուտինը Ուկրաինայի հարցում իր կարծիքը չի փոխել․ Bloomberg
Եկատերինբուրգում ձերբակալվել է տեղի ադրբեջանական համայնքի ղեկավարը. Լուսանկար