Ազատության հրապարակից երթով կշարժվեն դեպի Հանրապետության հրապարակ և եթե ժողովուրդը միանա, ապա կարող են համաշխարհային հանրությանը ներկայացնել, որ Նիկոլ Փաշինյանից դժգոհություն կա և նրա հետ հարաբերակցվելուց իրենք սխալվում են, երբ ասում են, թե Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում:
Այս մասին այսօր՝ փետրվարի 18-ին, Ազատության հրապարակում կազմակերպված ակցիայի ժամանակ հայտարարեց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը. «Նրանք կասեն, այն Նիկոլն էր և նրա հետ մենք գործ չունենք, մենք գործ ունենք ՀՀ-ի հետ»:
Նրա խոսքով, շարունակությունը լավ մշակված է և այն կախված է նրանից, թե որքանով քաղաքացիները պարտավորված կզգան արտահայտելու իրենց դժգոհությունը և չարից ազատվելու իրենց պահանջը՝ հակառակ դեպքում տխուր իրավիճակ է սպասվում բոլորին։
«Ես զգացի, որ երբ մարդիկ դժգոհում են այսօրվա իշխանություններից, իրականում՝ էնքան էլ չեն դժգոհում»,-հայտարարեց ԱԻՄ նախագահը
Նա նկատեց, որ եթե մարդիկ մտածում են, որ այս իշխանությունները վատն ու չարն են, ապա ինչու են ուզում մեկ տարի սպասել մինչև հերթական ընտրությունները. «Ժամը 5-ին Հանրապետության հրապարակում մեր հավաքականությամբ կսկսենք մի գործընթաց, որն ամենաուշը մինչև այս ամսվա վերջ պետք է արդյունք տա»,-հայտարարաց Հայրիկյանը և նշեց, որ ադյունքը չի նշանակում որ Փաշինյանը պետք է գնա և ինքը կամ մեկ ուրիշը գալու է իշխանության, այլ արդյունքն ավելի «զորավոր պետք է լինի, համակարգային՝ մինչև վերջին կետը մշակված նրբերանգների պահպանմամբ»։
«Հավատացնում եմ՝ երկու, ամենաուշը՝ երեք ամիս հետո մենք կունենանք ընտրություններ, նոր սահմանադրությամբ, որը մեզ հնարավորություն կտա խելապակաս վարչապետ ունենալու դեպքում, ներկայացուցչական մարմնի՝ ԱԺ-ի միջոցով նրան զսպելու կարողականություն»,-ասաց Հայրիկյանը՝ նշելով, որ հակառակի դեպքում վարչապետը կարող է զսպել խորհրդարանին։ Նա նաև հայտարարեց, որ շատ բացահայտումներ կան որը հետագայում կանի։
Այս անգամ ես ոչ որպես ԱԻՄ նախագահ, այլ որպես անհատ, որը կարևոր դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի համար կարևոր խնդիրների հարցում, դիմում եմ քաղաքացիներին՝ եթե դժգոհ եք Նիկոլ Փաշինյանից, չդժգոհեն խոհանոցներում կամ անհատական հանդիպումներում, այլ ես այս հնարավորությունն եմ ընձեռնում նրանց. «Այս պահին ես ուղղակի հնարավորություն եմ տալիս մեր քաղաքացիներին, որ մշտապես դժգոհում են խոհանոցներում կամ անհատական հանդիպումներում, որ նրանք միասին իրենց դժգոհությունը ներկայացնելու հնարավորություն ունենան։ Ի՞նչ զարգացում կապահովվի այդ դժգոհությանը, ես կխոսեմ, ի դեպ ասեմ, որ այս պահին սա նախապատրաստական փուլն է, հիմնական հավաքը լինելու է Հանրապետության հրապարակում։ Այնտեղ արդեն ավելի մանրակրկիտ կբացեմ այն ծրագրերը, որոնք ինձ թվում են շատ իրական, բայց մի դեպքում, ես ո՞վ եմ, որ մարդկանց փոխարեն որոշեմ, որ Նիկոլ Փաշինյանը լավը չի։ Եթե մարդիկ իրենք այդ կարծիքին են պիտի գան»:
Հայրիկյանը հավելեց, որ ինքը կատարում է իր պարտականությունը, և որ իր պարտականությունն է, տեսնելով ընդհանուր տրամադրությունները, նպաստել, որ այդ տրամադրություններն առարկայական ընթացք ստանան:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հնարավորություն տեսնո՞ւմ է, նա պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանն ո՞վ է, կարո՞ղ է Գորբաչովից լավ տղա է, կամ՝ Նիկոլա Չաուշեսկուից: Նրանք էլ էին պաշտպանված, համ ոստիկաններով, համ էլ ամեն ինչով»:
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ փետրվարի 20-ին՝ ժամը 17։30-ին Ազատության հրապարակում հանրահավաք տեղի կունենա։ Շարժման համահիմնադիրներ՝ Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը և «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը ներկայացրեցին կայանալիք հանրահավաքի բովանդակությունը եւ հանդես եկան մի շարք բացահայտումներով։
«Այսօրվա էլիտան լուռ է, ում հետ խոսում ես՝ վախվորած են, մտածում են պաշտոն կկորցնեն։ Մենք խնդիր ունենք ժողովրդի վստահությունը վերականգնել այն ընտրանու նկատմամբ, որը պիտի ձեւավորվի այսօր։ Փետրվարի 20-ի հավաքի նպատակն այն է, որ նորից ներկայացնենք հայ ժողովրդի միասնականությունը։ Մենք պետք է նորից ցույց տանք, որ այսօրվա իշխանությունը չի ներկայացնում Հայաստանը, նրանք խայտառակում են «ռեսպուբլիկան»։ Նիկոլ կոչվածն այլեւ հարգանք չի վայելում։ Մյունխեն գնալուց, երեւի, նույն ինքնաթիռով Սուրեն Պապիկյանին եւ Էդվարդ Ասրյանին հետը տարել էր, մյուս դռնից իջել էին, որ իրեն դիմավորեն, այլ դիմավորող չկար այնտեղ։ Այդ մարդը մեր մեծ խայտառակությունն է»,-ասաց Արամ Սարգսյանը։
Հրանտ Բագրատյանը նկատեց՝ մարդկանց մեջ կա հուսահատություն, առաջարկեց՝ թոթափել այդ հուսահատությունը, ասում է՝ Բիսմարկը ստեղծեց Գերմանիան, Գեւորգ Մարզպետունին ստեղծեց Բագրատունիների թագավորությունը, ուստի ամեն մարդ պիտի իրեն հաշիվ տա, գիտակցի, որ իրենից շատ բան է կախված։
«Մեր դիտարկմամբ՝ բոլորը հասկանում են՝ Նիկոլի հետ ոչ մի տեղ գնալ չեն կարող։ Նա արդեն նույնիսկ դավաճան չէ, հայ ազգի թշնամին է։ Մենք ստեղծել ենք ձեզ համար այս հնարավորությունը, որ գաք եւ մասնակցեք, ինքներդ ղեկավարեք շարժումը։ Մենք միակը չենք, կան ուրիշներ, ովքեր գուցե այդ օրը մեզ հետ լինեն հարթակում։ Մի՛ ծուլացեք, շատ վատ հետեւանքներ կլինի։ Մենք չենք տեսնում, որ հայ ժողովրդի վիճակը թեթեւացնելու համար աշխատանք է տարվում, մի՛ մոռացեք Արցախը»,-ասաց Բագրատյանը։ Նա վերստին կոչ արեց՝ մասնակցել փետրվարի 20-ի հանրահավաքին։
Բաց մի թողեք
Նման կետեր խաղաղության պայմանագրում չեն քննարկվում. Ռուբեն Ռուբինյան
Խորհուրդ տվեցի գոնե հանրագիտարաններում կարդալ՝ ինչ է նշանակում գաղափարախոսություն․ Հայրիկյան
Ոչ թե կառուցել մետրոյի «Աջափնյակ» կայարանը, այլ մի քանի անգամ կազմակերպել դրա նախագծի «շնորհանդեսը»