Ուկրաինայի վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական նախաձեռնությունը համընկնում է վերջին երեք տարիների ընթացքում այդ երկրի նկատմամբ պաշտոնական Անկարայի քաղաքականությանը:
Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Անկարայում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:
«Թրամփը նախաձեռնել է բանակցային գործընթացը: Այս մոտեցումը համահունչ է վերջին երեք տարիներին Թուրքիայի վարած քաղաքականությանը: Ստամբուլում կայացած բանակցությունները մեկնակետ էին այն կետերի համար, որոնք առավել մոտ են կողմերի միջև համաձայնության կայացման առումով»,- ասել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նաև հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը լիարժեք աջակցելու մասին. «Միևնույն ժամանակ, ես ընդգծել եմ, որ մենք ցանկացած աջակցություն կցուցաբերենք բանակցությունների ավարտի և կայուն խաղաղության հաստատման համար։ Այդ պատերազմը պետք է ավարտվի»։
Բաց մի թողեք
Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել․ Լուսանկար
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Եվրախորհրդարանը պահանջել է վերադարձնել ուկրաինացի երեխաներին