23/02/2025

Փորձում են հաճոյանալ Պուտինին․ Զելենսկին քննադատել է ԱՄՆ-ին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ARD-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը պատրաստ չէ հրաժարվել Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից և հետագայում դրանք կվերադարձնի։

«Իհարկե, մենք ամեն ինչ ետ կբերենք։ Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը կվերականգնվի. եթե ​​ոչ այսօր, ապա՝ վաղը»,- ասել է նա։

Դիմելով ԱՄՆ պաշտպանության նոր նախարար Փիթ Հեգսեթին, ով կասկած էր հայտնել այդ հարցում, Զելենսկին նշել է.

«Պաշտպանության նախարարը պետք է ավելի խորանա մանրամասների մեջ։ Կարծում եմ՝ սրա համար նրան ժամանակ է պետք»։

Բայց խնդիրն այն է, որ ըստ նրա խոսքերի, ԱՄՆ-ն այժմ ասում է բաներ, որոնք «շատ հաճելի» են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Կարծում եմ՝ դա է խնդրի առանցքը:

Որովհետև նրանք ցանկանում են հաճոյանալ նրան: Գիտե՞ք ինչու։ Հանդիպելու և արագ հաջողության հասնելու համար»: