Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին է դիմել Արարատի մարզի բնակիչ 19-ամյա Անահիտ Գ․-ն և հայտնել, որ քիչ առաջ Մաշտոցի 1 հասցեում գտնվող «Սուրբ Սարգիս» եկեղեցու նստարանին թողել է պայուսակը մոտեցել է խորանին վերադարձել և նկատել, որ պայուսակը բացակայում է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ տուժածի հայտնածի պայուսակի մեջ եղել է գումար, ոսկյա վզնոց, արծաթյա զարդեր, բանկային քարտեր:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Բաց մի թողեք
Խուզարկել են Էջմիածնի նախկին ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի տունը
Քննչական կոմիտեն պարզել է Նիկոլ Փաշինյանին վերագրվող կեղծ ձայնագրության սկզբնաղբյուրը
Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների քրգործը դատարանում է