Ֆրանսիան պատրաստ է միջուկային զենքով կործանիչներ տեղակայել Գերմանիայում, եթե ԱՄՆ-ը դուրս բերի իր զորքերը Եվրոպայից, գրում է The Daily Telegraph-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Պարբերականի տեղեկություններով՝ Ֆրանսիայի իշխանությունները այս քայլը համարում են «լուրջ ազդանշան» Ռուսաստանի համար։ Գերմանացի դիվանագետները նշում են, որ Փարիզի նման որոշումը կարող է Մեծ Բրիտանիային ևս մղել նմանատիպ միջոցների։
Գերմանիայի կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը, որը հանդես է գալիս եվրոպական պաշտպանական անկախության օգտին, Ֆրանսիային և Բրիտանիային կոչ է անում ավելի ակտիվ օգտագործել իրենց միջուկային պոտենցիալը։ ZDF-ին տված հարցազրույցում նա կասկած է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփի օրոք ԱՄՆ-ի՝ Եվրոպայի պաշտպանությունը երաշխավորելու պատրաստակամության հարցում։
NBC-ն ավելի վաղ հայտնել էր, որ Վաշինգտոնը քննարկում է Եվրոպայում իր ռազմական ներկայությունը կրճատելու հնարավորությունը՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Մեքսիկայի հետ սահմանին առաջնահերթությունների պատճառով:
Բաց մի թողեք
Հայաստանը նրանց հարաբերությունների տեղատվության փուլերում կարող է լինել առիթ, բայց ոչ պատճառ
Բաքուն Թրամփին նամակ է գրում՝ մատնագիր, որ Էրդողանը գտնվում է նրա մրցակիցներին ազդեցության ներքո
Արդյո՞ք միայն ֆուտբոլային ինտրիգն էր Վրաստանի վարչապետին ու պաշտպանության նախարարին բերել Երևան