Քրեական հեղինակություն «Ֆազ»-ի աղմկահարույց սպանության գործով կալանքի տակ գտնվող «Չաղ Ռուստամը»՝ Ռուստամ Ստեփանյանն ազատ է արձակվել կալանքից։
Այս մասին հայտարարություն է տարածել Ստեփանյանի պատշտպան Գեղամ Հակոբյանի փաստաբանական գրասենյակը։
Կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց: Ստեփանյանն ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճից:
Հիշեցնենք՝ սպանությունը տեղի էր ունեցել հունիսի 11-ին Երևանի Շինարարների փողոցում, Գրիգորյանին սպանել էին իր իսկ մեքենայում:
Սերգեյ Գրիգորյանը վերջին տարիներին հասցրել էր աչքի ընկնել տարբեր քրեական պատմություններով:
Համացանցում կադրեր էին հրապարակվել, որոնցում «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին ենթադրյալ սպանողը հեռանում է դեպքի վայրից:
Իրավապահները քրեական հեղինակություն «Ֆազի» սպանության գործով հուլիսի 28-ին էին ձերբակալել քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամին»` Ռուստամ Ստեփանյանին, այնուհետ կալանավորել:


Բաց մի թողեք
Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ
Գագիկ և Ջավահիր Ծառուկյաններին մեղադրանք է առաջադրվել. Լուսանկար
Երևանում գողացել են «Mercedes»-ի հայելիներ, թողել տելեգրամյան հասցե, իսկ վերադարձնելու համար պահանջել են 1600 ԱՄՆ դոլար