«Ինչ վերաբերում է Բակո Սահակյանի՝ ջարդված ատամներով սահմռկեցուցիչ լուսանկարներին. կարծում եմ, որ Ստեփանակերտում նրան բուժող ատամնաբույժը կարող էր պատասխան տալ, թե ինչ է կատարվում։
Եթե ատամնաբույժն ասում է, որ Բակո Սահակյանն իր առջեւի ատամների վրա ատամի կամուրջ է տեղադրել, ապա խոսքը Բաքվի բանտում ծեծի մասին չէ։ Ատամների կամուրջը կարող է կոտրվել և ընկնել, իսկ ադրբեջանական բանտերում ատամնաբուժական խնամք չկա։ Բացառելով ամենահիմնականը, օրինակ՝ ատամի հեռացումը։ Իհարկե, ոչ ոք ատամնակամուրջ չի տեղադրի։
Բայց եթե ատամնաբույժն ասի, որ Բակո Սահակյանի առջևի ատամները բնական են եղել, կամ իմպլանտներ են եղել, ապա դա նշանակում է, որ նա իսկապես ծեծի է ենթարկվել և խոշտանգվել։
Բաքվի բանտում ինձ ծեծել են չորս ադրբեջանցիներ, ջարդել են կողերս, թեւս, ոսկորս, կոտրել են առջեւի երկու ատամս։
Շնորհակալ եմ հարգարժան բժիշկ Դավիթ Հովհաննիսյանին, ով իմ ատամները կարգի բերեց Երեւանում։
Ընկերներ, որևէ մեկը գիտի՞ Ստեփանակերտում Բակո Սահակյանին բուժող ատամնաբույժին»։
Բաց մի թողեք
Նոր քրեական գործ են փորձում կարել Շիրակի թեմի առաջնորդի վրա
ՀՖՖ-ում կրճատումներ են՝ անհաջողությունների մեղքը աշխատակազմի վրա են բարդում
Որ քաղաքներում է մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան