ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմի ժամանումը Հայաստան հետաձգվում է։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ նշելով, որ ձգձգումը պայմանավորված է ԱՄՆ-ում ադմինիստրացիայի ամբողջական փոփոխությամբ։
«Ժամկետային առումով, հաշվի առեք, որ փոփոխվել է ամբողջ ադմինիստրացիան»,- նշել է նա՝ վստահեցնելով, որ պայմանավորվածությունը չի չեղարկվել։
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրման ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ առաջիկա շաբաթներին ԱՄՆ-ից մաքսային և սահմանային վերահսկողության հարցերով թիմ է մեկնելու Հայաստան՝ աշխատելու տեղի գործընկերների հետ սահմանային անվտանգության կարողությունների զարգացման ուղղությամբ։
Նա ընդգծել էր, որ ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը սեփական տարածքում պաշտպանելու ջանքերին։
Բաց մի թողեք
Թող ռադները քաշեն, վեր ընկնեն իրենց գործով զբաղվեն, մեր երկրի ներքին գործերին չխառնվեն. Ալեն Սիմոնյան
Սիրի՛ր քո պետությունը, ինչպես ինքդ քեզ. Փաշինյան
Ջարդել, վառել, խափանել ներքին զորքերի տեղակայման վայրերի դարպասները. ինչ էր պլանավորել «Սրբազան պայքար»-ը