23/11/2026

EU – Armenia

Հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը:

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Ուրախ եմ ներկայացնել ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։

Կայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի նոր Սահմանադրության նախագիծը կարդալն ու առաջարկներ ներկայացնելը:

Ժամը 10:00-ին ուղիղ եթերում հանդես կգամ ուղերձով:

Սա քո՛ Սահմանադրությունն է»,- գրել է նա:

Նոր Սահմանադրության նախագծին կարող եք ծանոթանալ՝ այստեղ: