Այսօր ճարտարապետ, շատ սիրելի երգիչ ու երգահան Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է․ Շնորհավորանքներս՝ մաեստրո ․․․
Խոսքը շատ վաղուց իմաստազրկվել է,
Ծնվել երախում բյուր ժողովրդի…
Մեսչյանական այս տողը շանթահարող է, անխոս, որովհետև եթե խոսքն իմաստազրկվեր, Արթուր Մեսչյանի ու նրա բոլոր-բոլոր երգերի արժեքը երբեւէ չէինք զգա:
Արթուր Մեսչյանն այն քիչ երաժիշտներից է, ում ամեն երգը նետի պես է՝ հասնում է իր նշանակետին ու խոցում անվերադարձ… Այդ երգ-նետը միշտ սպի է թողնում, չի կարող անհետք մնալ: Իսկ բանաստեղծ Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները Արթուր Մեսչյանի երգերի ավյունն են։ Բառացիորեն՝ կատարսիս… Շա՜տ մեծ սիրո երգիչ է Մեսչյանը: Սեր իր բոլոր դրսեւորումներով։ Սեր առ էություն, առ հավատ, առ ժամանակ, առ մենքի տեսակ… Նրա երգերում սերն էլ է ուրիշ, ով երգը միայն բառակույտ է ընկալում, երբեք Արթուր Մեսչյանին չի հասկանա…
Ինձ համար ամենաազդեցիկներից՝ Ահա և վերջը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։
Բաց մի թողեք
Ինչ երաժշտություն է լսում Մեծ Բրիտանիայի Չարլզ երրորդ թագավորը
«Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը երկարացվել է մինչև ապրիլի 10-ը․ Լուսանկարներ
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Արա Դեղտրիկյանի հրաժեշտի արարողությունները