Ուկրաինացի զինվորականները պլանաչափորեն լքում են Կուրսկի մարզը, մարտի 12-ին «Դոժդ» հեռուստաալիքի եթերում հայտնել է Conflict Intelligence Team (CIT) հետաքննական նախագծի հիմնադիր Ռուսլան Լևիևը։
«Մենք տեսանք, որ բոլոր այն շրջանները, որոնք աստիճանաբար անցան ռուսական զորքերի վերահսկողության տակ, վերցվեցին գործնականում առանց կռվի։ Նույնը վերաբերում է Սուջային: Երեկ (մարտի 11-ին) եղան տեսանյութեր (որոնք վկայում էին այն մասին, որ) քաղաքի արևելյան ծայրամասերում ռուսական զորքերն են գտնվում։ Այսօր մենք տեսնում ենք ռուսական զորքերն արդեն հակառակ ծայրամասերում։ Եվ կրկին չկա մարտերի ոչ մի կադր… Փաստացի արդեն հիմա կարելի է ասել, որ ամբողջ Սուջա քաղաքը անցել է ռուսական զորքերի վերահսկողության տակ»,- հայտարարել է Լևիևը։
«Միգուցե այսօր այս պատմությունն ավարտվի։ Երևի մի-երկու օր էլ փորձեն սահմանամերձ գյուղերը պահել։ Բայց ընդհանուր առմամբ Կուրսկի պլացդարմի պատմությունը մոտենում է ավարտին, և ուկրաինական զորքերը հեռանում են»։
Ռուսաստանը չի ցանկանում առաջ վազել առաջարկվող հրադադարի հարցում, նախ Մոսկվան պետք է տեղեկատվություն ստանա ԱՄՆ-ից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Տեսեք, դուք մի քիչ առաջ եք վազում, մենք դա չենք ուզում անել: Երեկ մամուլի հետ շփվելիս և՛ Ռուբիոն (ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո), և՛ Ուոլցը (ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլց) հայտարարել են, որ տարբեր դիվանագիտական խողովակներով իրենք մեզ մանրամասն տեղեկատվություն կփոխանցեն Ջիդդայում կայացած խոսակցության էության մասին: Ահա մենք նախ պետք է ստանանք այդ տեղեկատվությունը: Այս օրերին ամերիկացիների հետ նաև ծրագրված են շփումներ, որի ընթացքում ակնկալում ենք ունենալ ամբողջական տեղեկատվություն»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Նա չի բացառել, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի շփումների ժամանակ կարող է ծագել բարձր մակարդակով հեռախոսազրույցի թեմա։
Բաց մի թողեք
Ավելի քան 200 ուղևոր արգելափակվել է դեպի Երևան չվերթի ուշացման պատճառով․ ինչ է հայտնի
«Այժմ գնդակը Ռուսաստանի դաշտում է». Եվրահանձնաժողովի նախագահ
Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլին դատապարտվել է 9 տարվա ազատազրկման