Սերբիայում բողոքի դուրս եկած ուսանողներն ու ընդդիմության կողմնակիցները կփորձեն մարտի 15-ին զավթել պետական հաստատություններ, որպեսզի ստիպեն իշխանություններին անցումային կառավարություն ձեւավորելու հարցում զիջումների գնալ։
Այս մասին հայտարարել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Վերջինս նկատել, որ ընդդիմությունը լավ է հասկանում, որ նախագահի դեմ դուրս գալ չի կարող, քանի որ այդ ժամանակ ստիպված կլինի առերեսվել բանակի հետ։
Եւ հիմա ցանկանում են անցումային կառավարություն ստեղծել եւ ապա արդեն հասնել նախագահի ինստիտուտին։ Վուչիչը նաեւ ասել է, որ քանի ողջ է՝ չի համաձայնի եւ ոչ մի անցումային կառավարության հաստատմանը, որը կպահանջի ընդդիմությունը։ Սերբիայի նախագահը նկատել է, որ իշխանության զավթման մի ճանապարհ կա՝ սպանել իրեն։ Հակառակ դեպքում, ինքը երկիրը «ստախոսներին» չի հանձնելու։


Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է