Մարտի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները կամրջի վրայով անցնելիս նկատել են, որ քաղաքացին անցել է կամրջի վտանգավոր սահմանը և ուր որ է իրեն ցած կնետի ու անմիջապես ավտոմեքենան կայանել են, արագ մոտեցել և փրկել քաղաքացուն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով քաղաքացին, ում ինքնությունը պարզվում է, տեղափոխվել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։


Բաց մի թողեք
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա վիրավոր. Լուսանկար
Գյումրի էին գնացել հարսի մոր քառասունքին. Եղվարդում սգում են երիտասարդ ամուսինների մահը. Տեսանյութ
Ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են «BYD»-ն և «Kia»-ն. 4 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է. Լուսանկար