Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կրկին նշելով իր իսկ կողմից հորինված թեզը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին, որոնք, ըստ կառույցի, առկա են Հայաստանի օրենսդրության մեջ:
Երկրի ԱԳՆ-ն նշել է, որ փոխել է պետք ՀՀ Սահմանադրությունը և մի շարք օրենսդրական ակտեր, որոնք, ըստ Բաքվի սեփական երևակայության, «շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը»։
Գերատեսչությունը բառացիորեն ընդգծել է.
«Հետկոնֆլիկտային շրջանում պատմական հնարավորություններ են ի հայտ եկել տարածաշրջանի պատմության արյունոտ էջերը վերջնականապես շրջելու և կայուն խաղաղության հաստատման համար:
Բաքուն վճռականորեն և անզիջում պահանջում է հրաժարվել Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի առկա տարածքային պահանջներից»:
Բաց մի թողեք
ՍԱՍ-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ նալբանդյանին․ Լուսանկար
Կենտրոնական Ասիան ընդդեմ Պուտինի՝ առաջատար երկրները Ղազախստանը և Ուզբեկստանն են
ԱՄՆ – ՌԴ – Ուկրաինա բանակցությունները փակուղի են մտնում, միջուկային պատերազմի վտանգը մեծանում է