Վիլեն Գաբրիելյանի` մանդատից հրաժարվելու որոշման հարցում ՔՊ-ում հակասական տեղեկություններ են պտտվում։
«Հրապարակ» գրում է․ Նրա մտերիմները վստահեցնում են, որ որոշումը Վիլենինն է, որ «օյաղանալուց» հետո նա անձամբ դիտել է Գյումրիում իր արկածների տեսանյութերը եւ հասկացել, որ անվայելուչ վարք է դրսեւորել, ու մտերիմներին վստահեցրել է, որ պարտավոր է պատասխան տալ, ու մանդատից հրաժարվելու որոշումը Գյումրու դեպքերի հաջորդ օրը չի հրապարակել միայն ընկերների խնդրանքով, որոնք փորձել են համոզել, որ հետ կանգնի:
ՔՊ-ի մյուս թեւը ճիշտ հակառակն է պնդում՝ Վիլեն Գաբրիելյանը, նախապես իմանալով, որ երեքշաբթի օրը վարչությունում իր հարցը լուծվելու է, առաջ է ընկել ու տարածել նման հայտարարություն։
Գյումրու դեպքերի հաջորդ օրը նա եղել է ԱԺ-ում, շփվել գործընկերների հետ եւ լուտանքներ ստացել նրանցից, թե ինչպես կարող էր խայտառակել իրենց: Երեկոյան, երբ տեղեկացրել են, որ իր հարցը հասել է վարչություն, ու պետք է ներկայանա բացատրություններ տալու, շտապել է հայտարարություն անել։ Մանդատից հրաժարվելու հայտարարությունում նա նշել է․ «ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսեւորել անհարկի վարքագիծ», եւ տեղեկացրել է, որ ինքնառաջադրվում է ՔՊ կուսակցության վարչության առաջիկա ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։
«Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունն ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք»,- գրել է Վիլեն Գաբրիելյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ առողջացման մասին է խոսքը:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին միտքը եւս հուշում է, որ Գաբրիելյանն ինքնակամ չի հեռանում եւ ակնարկում է, որ կուսակցությունում «հիվանդներ» շատ կան, ինքը միակը չէ։






Բաց մի թողեք
Փաշինյանն ունի «ընդունված լինելու» խորքային պահանջ, իր մաշկի վրա զգում է հանրության պաղ հոսանքը
Մեկ էլ տեսար՝ խաղաղությունն իրո՛ք իջել, Վեր է ածել շեն աշխարհը մի շիրմատան
Ժաննա Անդրեասյանի մուրազը փորում է մնացել