Այսօր մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ազգային ժողովի նախկին պատգամավորը հաղորդում է ներկայացրել իրավապահներին և հայտնել, որ ապրիլի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Զ․ Սարկավագի փողոցի 141/5 հասցեի մոտ անհայտ ավտոմեքենայի վարորդը մեքենայի միջից ձեռքով կանչել է իր անչափահաս երեխաներին, և երեխաները նկատել են, որ վարորդը մեքենայի մեջ տարօրինակ գործողություններ է իրականացնում։
Տեսնելով դա՝ երեխաները վախից փախել են։ Պատգամավորի անչափահաս երեխաները 10 և 7 տարեկան աղջիկներ են եղել, որոնք դպրոցից տուն վերադառնալիս են եղել, որ նկատել են՝ մոտակայքում կայանած մի մեքենայից վարորդը ձեռքով իրենց է կանչում։
Մոտեցել են, որ տեսնեն՝ ինչ է ասում, ու երեխաներից մեկը նկատել է, որ տղամարդը տաբատն իջեցրած նստած է մեքենայի մեջ և ինչ-որ գործողություններ է ցույց տալիս ձեռքով։ Երեխաները վախեցել են ու սարսափահար փախչել՝ հընթացս զանգելով հորը և պատմելով եղելությունը։ Տղամարդն էլ մեքենայով փախել է տարածքից։
Հայրը շտապ հասել է երեխաների մոտ, ապա դիմել ոստիկանություն։
Մենք տեղեկացանք, որ ենթադրյալ հանցագործին ոստիկաններն արդեն հայտնաբերել են, նա որոշակի հոգեկան շեղումներ ունի, և արդեն փաստաթղթերը ձևակերպել ու նրան փոխանցել են Քննչական կոմիտեին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար։
Բաց մի թողեք
Թե՛ Խոզնավարի, թե՛ հարևան Արավուսի ու Խնածախի բնակիչները գիշերները չեն քնում
Հայաստանի առաջին հայրենական արբանյակ «Հայասաթ-1»-ը վերջին անգամ հատել է Կարմանի գիծը և ավարտել առաքելությունը
Հայ հեղինակները Թուրքիայի արտգործնախարարի մասին գիրք են գրել Մոսկվայում․ Լուսանկար