18/04/2025

ԱՄՆ-ը Իրանի դեմ ռազմական ուժ կկիրառի «անհրաժեշտության դեպքում». Թրամփ

ԱՄՆ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ կլինի ռազմական ուժ կիրառել Իրանի դեմ։

Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Եթե անհրաժեշտ լինի, անպայման։ Այո»,- ասել է նա՝ ի պատասխան համապատասխան հարցի։

Նա նաեւ խոսել է Օմանում շաբաթ օրը տեղի ունենալիք ամերիկա-իրանական խորհրդակցությունների մասին։ Թրամփը ասել է, որ այդ խորհրդակցություններով մեկնարկում է բավականին երկարատեւ գործընթաց։ «Մենք քիչ ժամանակ ունենք։ Քիչ ժամանակ, քանի որ թույլ չենք տա նրանց ունենալ միջուկային զենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։ «Ես շատ բան չեմ պահանջում։ Պարզապես նրանք չպետք է ունենան միջուկային զենք»,- ասել է Դոնալդ Թրամփը։

Միացյալ Նահանգներն ունի ամենահզոր զենքն աշխարհում, որի մասին նույնիսկ փոքրագույն պատեկարցում չունեն աշխարհում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ունենք զենք, որի մասին ոչ ոք չունի նույնիսկ նվազագույն պատկերացում։ Դա աշխարհի ամենահզոր զենք է, որն ունենք։ Այն երբեւէ եղած ամենահզոր զենքն է»,- ասել է նախագահ Թրամփը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ զենքի մասին է խոսում։

Translate »