Երևանի պարեկները ապրիլի 8-ին Արշակունյաց պողոտայում գողություն կատարելու և ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 35-ամյա վարորդին, ինչպես նաև 25 և 30 տարեկան ուղևորներին:
Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, ավտոմեքենայի բեռնախցիկում եղել են սպիտակ փոշենման հետքերով ապակյա կոլբա և ավտոմեքենայի երեք զույգ հայելի:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին, իսկ «Հյունդայի» ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք:
Ապրիլի 9-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ հայտնաբերված տասնյակ խմբեր կան, որոնք մեծ թվով գողություններ են կատարում ավտոմեքենաներից:
Բաց մի թողեք
Արամուսում հրացանով uպանություն կատարած անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնել. Լուսանկար
Չարենցավանի եկեղեցում սպանություն կատարածը ձերբակալվել է
Շենգավիթի վարչական նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի կալանքը մեղմացվել է