ՔՊ-ից վտարված պատգամավորներ Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը հերթական փորձությունն են պատրաստել երբեմնի գործընկերների համար․ նրանք պատրաստվում են շրջանառության մեջ դնել Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ՝ առաջարկելով քվեարկությունների ժամանակ քվեատուփերը հակառակ՝ շրջված դնել, որպեսզի ընտրողը քվեախցիկում թիկունքով կանգնած լինի ընտրական հանձնաժողովի անդամներին ու դիտորդներին, եւ նրանք տեսնեն ընտրողի գործողությունները։
«Հրապարակ» գրում է․ Նախագծի հեղինակներն այդպիսով նպատակ ունեն կանխել ընտրողի նկատմամբ քաղաքական ուժերի ազդեցությունը, մասնավորապես՝ հեռախոսով քվեաթերթիկը, ընտրության պրոցեսը նկարելու հնարավորությունը։ Ի դեպ, այս առաջարկը նրանք արել են նաեւ ՔՊ-ում` դեռեւս գործող վարչության ընտրություններից առաջ, սակայն, հավանաբար, ազատ, թափանցիկ ընտրությունների ջատագով Փաշինյանը մերժել է այն։
Բաց մի թողեք
Փաշինյանը քաղաքացիական պատերազմի առաջ կանաչ լույս է վառում
«Կարեն, քեզ որպես եղբոր եմ խնդրում… Եթե դու ինձ այդպես խնդրեիր, ես Ադրբեջանի կեսը քեզ կտայի»
Նախարարի օգնականը հաղթել է Երևանի քաղաքապետարանին