Ապրիլի 16-ին կկայանա Գյումրու նորընտիր ավագանու առաջին նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի քաղաքապետ:
«Փաստ» օրաթերթը գրում է. Թվում է՝ ամեն ինչ այս առումով արդեն պարզ է: Սակայն Նիկոլ Փաշինյանի ՔՊ-ն ՔՊ չէր լինի, եթե կարողանար արժանապատվորեն ընդունել պարտությունը: Մի շարք քպականներ այս օրերին հայտարարում են, թե «ամեն ինչ դեռ առջևում է», «ոչինչ դեռ կորած չէ» և այլն: Ավելին, նախօրեին ԱԺ նախագահն էլ ասել էր, թե իրենք քաղաքապետի թեկնածու են առաջադրելու:
Ինչի՞ մասին է սա խոսում: Կան տեղեկություններ, որ ՔՊ-ն ոչ միայն հույսը չի կորցրել Գյումրիում էլ զավթել իշխանությունը, ինչպես մի շարք այլ համայնքներում, այլև այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ է տանում, ընդ որում, շրջանառվող տեղեկություններով, մի քանի տարբերակների ուղղությամբ: Գյումրիում խոսում են, որ տաբերակներից մեկը Մարտուն Գրիգորյանի ցուցակի անդամներից մեկին համոզելն ու թեկնածու առաջադրելն է:
Այս դեպքում ՔՊ-ն կընտրի հենց նրան, ու կմնա ապահովել միայն երկու ձայն՝ ասենք՝ նույն խմբակցությունից: Ի դեպ, այս տարբերակը կյանքի կոչելու համար քպականները սպասում էին Մարտուն Գրիգորյանի որոշմանը՝ կդնի՞ ԱԺ պատգամավորի մանդատը, թե՞ կվերցնի ավագանու անդամի մանդատը:
Պարզ հաշվարկներով, որպեսզի մինչև ապրիլի 16-ը կարողանա ավագանու անդամի մանդատ վերցնել, երեկ արդեն նա պետք է պատգամավորությունից հրաժարվեր, քանի որ առաջին դիմումից հետո միայն մեկ շաբաթ անց է դադարեցվում պատգամավորի լիազորությունները:
Երկրորդ տարբերակը ՔՊ-ին ավելի հոգեհարազատ է, այն է՝ պարզապես «համոզելով», ճնշելով, վախեցնելով, խոստումներ տալով՝ ընդդիմադիր խմբակցություններից երեք ձայն փախցնել:
Ի դեպ, այս ամենին զուգահեռ, մեր տեղեկություններով, ՔՊ-ն Գյումրիում ու Փարաքարում պարտության պատճառների «հետևից է գնում»:
Նախ՝ փորձում են հասկանալ՝ ովքեր են քվե խոստացել, բայց չեն տվել, և ինչու չեն կատարել իրենց խոստումը: Երկրորդ՝ նախատեսում են բոլոր նրանց «գլխին սարքել», ովքեր, չնայած նախընտրական շրջանում իշխանական ճնշումներին, կտրականապես հրաժարվել են քվեարկել, առավել ևս՝ աշխատել ՔՊ թեկնածուների օգտին:
Բաց մի թողեք
Ղարաբաղյան շարժումը տարածքային վեճի մասին չի եղել
Փաշինյանը քաղաքացիական պատերազմի առաջ կանաչ լույս է վառում
«Կարեն, քեզ որպես եղբոր եմ խնդրում… Եթե դու ինձ այդպես խնդրեիր, ես Ադրբեջանի կեսը քեզ կտայի»