30/04/2025

Քոլեջներ են միավորվելու, ինչ սպասել ․․․

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է կառավարության հերթական նիստը,որի օրակարգում կա 30 հարց, 27-ը՝ չզեկուցվող,մեկ հարց էլ գաղտնի է:

Կառավարությունը քիչ առաջ որոշեց ԿԳՄՍՆ «Նոր Գեղիի ակադեմիկոս Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» և ԿԳՄՍՆ «Բյուրեղավանի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլել և ձեւավորել «Նոր Գեղիի բազմագործառութային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ այս նախագիծը մշակվել է հաշվի առնելով Հայաստանում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների օպտիմալացման, ուսումնական գործընթացի կազմակերպման պայմանների բարելավման նպատակը: «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ-ում գործող բոլոր ուսումնարանները վերակազմակերպվելու են քոլեջների: