Ապրիլի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտա 39/12 շենքի նկուղից փորձել են գողություն կատարել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 33-ամյա Արաքսյա Խ․-ն հայտնել է, որ ժամը 13։30-ի սահմաներում Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի նկուղից 2 երեխաներ փորձել են գողություն կատարել, իր երեխան կանխել է, որի ժամանակ նրան վախեցրել են և ըստ իր երեխայի նրանց ձեռքին «ատրճանակ» է եղել:
Ոստիկանները պարզել են, որ գողության փորձ կատարած երեխաները հանդիսանում են Երևանի բնակիչներ 13-ամյա Լ․ Խ․-ն, 13-ամյա Ա․ Պ․-ն և 13-ամյա Մ․ Պ․-ն, ովքեր ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին, որտեղ անցկացվել է պրոֆիլակտիկ աշխատանքներ և հանձնվել են ծնողներին, իսկ ատրճանակը եղել է մանկական խաղալիք:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին:
Բաց մի թողեք
Վարդան Ղուկասյանը մեղադրվում է մոտ 40 դրվագով. շարունակվել է գործի քննությունը. Տեսանյութ
Մերձավանում uպանության գործի հետ կապված նոր մանրամասներ են հայտնի դարձել
Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է