«Լուրեր ենք ստանում, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է, ինչքան հնարավոր է` շատ մարդկանց հետ շփվել, անհատական կամ փոքր խմբերով հանդիպումներ ունենալ:
«Հրապարակ» թերթը գրում է. Դատելով այդ հանդիպումներին մասնակցած երկու անձից ստացված տեղեկություններից, հրավիրում են չեզոք, անկուսակցական անձանց` հիմնականում բիզնեսմեններ, մենեջերներ, մասնավոր ոլորտում գործունեություն ծավալող անձինք, որոնք հակաիշխանական սուր ելույթներ, հայտարարություններ չեն արել, ստատուսներ չեն գրել Նիկոլ Փաշինյանի եւ նրա քաղաքական ուժի դեմ:
Ինչ-որ անձ զանգահարում է, նախապես զրուցում, հարցնում` կցանկանա՞ք հանդիպել պարոն Փաշինյանի հետ, ապա հաջորդ զանգով հրավիրում են հանդիպման:
Մեզ տեղեկատվություն փոխանցած անձը պատմեց, որ հանդիպումը կայացել է կառավարության շենքի առաջին հարկում, սուրճի, թեյի սեղանի շուրջ: Մի քանի հոգի են եղել հրավիրվածները: Փաշինյանը հանդիպման ներկայացել է կնոջ` Աննա Հակոբյանի հետ, ինչ-որ անորոշ հարցեր է տվել` ի՞նչ եք մտածում այս թեմայի մասին, ինչպե՞ս եք վերաբերվում այս հարցին:
Հանդիպումը մեկ ժամից ավելի է տեւել: Մեր զրուցակիցը շեշտեց, որ ո՛չ ինքը, ո՛չ հանդիպմանը մասնակցած մյուս անձինք չեն հասկացել, թե որն էր իրենց հրավիրելու նպատակը, ինչ էր իրենցից ուզում իշխանական զույգը: Դուրս գալուց նկատել են, որ էլի մարդիկ են սպասում միջանցքում, որոնք, հավանաբար, իրենցից հետո մտնելու էին հանդիպման»:
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»