Երեկ Քասախ համայնքի բնակիչները կրկին փողոց էին փակել: Ապրիլի 5-ից բողոքի ակցիաներին մասնակցում էին նաեւ Պռոշյան համայնքի բնակիչները, քանի որ այս համայնքները սպասարկող թիվ 25 եւ 59 երթուղու ավտոբուսները հանվել են:
«Հրապարակ» թերթը գրում է․ Համայնքներն այլ ընկերություն է սպասարկելու, որը սահմանել է 250 եւ 200 դրամ ուղեվարձ՝ նախկին 150-ի փոխարեն: Երկու օր առաջ էլ Աբովյան-Երեւան երթուղու ավտոբուսներում էին ցուցանակ փակցրել` «Երեւանի տարածքում` 150 դրամ» գրությամբ:
Սա նշանակում է, որ Երեւանին հարակից համայնքներից Երեւան ժամանող, այստեղ աշխատող կամ սովորող անձանց տրանսպորտային ծախսերը բազմապատկվում են: «3 տրանսպորտ եմ փոխում, որ հասնեմ աշխատանքի»,- ասում էր ցուցարար կինը` չթաքցնելով զայրույթը. «Մի հատ ավտոբուս են տվել, էդ էլ են շատ համարում։
Ժողովրդի մասին մտածեք, հերիք է` ով նստում է աթոռին, մոռանում է ժողովրդի մասին»։
Բաց մի թողեք
ԱՄՆ-ն առաջիկա օրերին որոշում կունենա Ուկրաինայում հրադադարի հնարավորության մասին. Ռուբիո
Ղարաբաղյան շարժումը տարածքային վեճի մասին չի եղել
Փաշինյանը քաղաքացիական պատերազմի առաջ կանաչ լույս է վառում