Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով «Այգ գրուպ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ:
Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Ի մասնավորի՝
– պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից.
– պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, առաստաղին՝ ճաքեր, մետաղական հատվածների վրա՝ կոռոզիայի հետքեր։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:







Բաց մի թողեք
Ինչպես կարող է Եվրոպական խորհրդարանը դեռևս խափանել ԵՄ – Մերկոսուր համաձայնագիրը
Իջևանի գինու, կոնյակի գործարանը քաղաքի դենդրոպարկում բիզնես է դնում
ԵՄ-ն Ռուսաստանի դատական հայցը Euroclear-ի դեմ որակել է որպես «սպեկուլյատիվ» և անհիմն