18/04/2025

Վարչապետին դո՞ւր է գալիս, որ Անահիտ Ավանեսյանը խաբում է իրեն

«Ապրիլի 2-ին Վարչապետի մասնակցությամբ մեծ շուքով բացվեց Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ բարձր տեխնոլոգիական ռադիոթերապեւտիկ մասնաշենքը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոր մասնաշենքում շրջայցի ընթացքում Վարչապետի կողմից նախարարին ուղղված պետական պատվերի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ նախարար Անահիտ Ավանեսյանը բառացիորեն ասում է հետեւյալը. «Մեր առաջին, երկրորդ, երրորդ կարգի հաշմանդամների եւ սոցխմբերի ամբողջապես մեկ սեանսը՝ 64.000 դրամ, փոխհատուցում ենք, իսկ ովքեր չունեն նման կարգավիճակ, համավճար է: Կեսը տալիս է պետությունը, կեսը՝ պացիենտը»։

Թեեւ նախարար Ավանեսյանը, որպես կայացած փաստ, համոզիչ տոնով Նիկոլ Փաշինյանին վստահեցնում է, թե նախարարությունը քաղցկեղով ծանր հիվանդ բուժառուներին խիստ անհրաժեշտ այս ծառայության համար պետական պատվերով փոխհատուցում է տրամադրում, սակայն իրականում մինչեւ օրս՝ նոր մասնաշենքի եւ ծառայության բացումից 9 օր անց, ճառագայթային բուժման համար պետական պատվերի հատկացման հրաման նույնիսկ գոյություն չունի։

Վարչապետ Փաշինյանին երեւի դուրեկա՞ն են նախարար Ավանեսյանի շարունակական ստերը»։

Translate »