«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում բուռն կրքեր են բորբոքվել, հիվանդանոցի տնօրեն Արման Հովակիմյանի ազատումից հետո առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փորձում է Հովակիմյանի ընկերուհուն՝ Երանուհի Սարգսյանին նշանակել աշխատակազմի ղեկավար, հատուկ հաստիք է բացվել երիտասարդ աղջնակի համար, որպեսզի «ռուլիտ» անեն հիվանդանոցում եւ հատկապես նոր ղեկավարին։
Արդեն հայտնի է, որ ԲԿ-ի նոր տնօրենի թեկնածուն ՔՊ–ական նախկին պատգամավոր Նարեկ Զեյնալյանն է, չնայած լուրեր կային որ ապրիլի 1-ով նրա հրամանը պետք է լինի, սակայն այն, կոլեկտիվի համար անհասկանալի պատճառներով ուշանում է։
Խոսակցություններ կան, որ նախարարը փորձում է իր վաղեմի ախոյանի ժամանումից առաջ «կարգի բերել» հիվանդանոցը, նաեւ՝ իր կադրերով ամրապնդել, որպեսզի Զեյնալյանը չկարողանա թպրտալ եւ դառնա կոլեկտիվի , ավելի կոնկրետ՝ Հովակիմյանի նեղ կռուգի կամակատարը։
Բանն այն է, որ չնայած Հովակիմյանը այն ժամանակվա նախարար Արսեն Թորոսյանի ձեռամբ է յոթ տարի առաջ նշանակվել այդ յուղոտ պաշտոնին եւ ամսական 4 մլն դրամ աշխատավարձ ստացել, սակայն Թորոսյանի հեռանալուց հետո հարմարավետ տեղավորվել է Անահիտ Ավանեսյանի հովանու ներքո եւ դարձել նրա մտերիմը։
Հովակիմյանի ընկերուհին Երանուհի Սարգսյանն էլ զբաղեցրել է բավականին պատասխանատու պաշտոն, համակարգել է գնումների ոլորտը, հընթացս էլ փորձել է «ռուլիտ անել» հիվանդանոցը՝ արժանանալով բազմափորձ եւ հարուստ կենսագրություն ունեցող բժշկական համայնքի հակակրանքին։
Հիմա, երբ նրան դե ֆակտո են փորձում այդ դերում ամրապնդել՝ դարձնելով աշխատակազմի ղեկավար, համայնքը բունտ է անում, շատերը մինչեւ անգամ պատրաստվում են հեռանալ, եթե բժշկական համայնքի հետ կապ չունեցող աղջնակը նշանակվի ղեկավար պաշտոնում։
Մեզ պատմեցին, որ օրերս մինի ժողով է Երանուհին հրավիրել եւ միամտորեն խոստովանել, որ ոչ թե իրենք, այլ Նարեկ Զեյնալյանը պետք է համակերպվի իրենց։
Տեղեկացանք, որ այսօր՝ 11։00–ին նախարար Ավանեսյանը գնալու է հիվանդանոց հատուկ աղջկան վերակացու կարգելու համար, նրան սվիններով են սպասում եւ փորձելու են դեմն առնել։
Բաց մի թողեք
Մեկ շաբաթ առաջ նշանակված Հոգեբուժարանի տնօրենը ձերբակալվել է․ Լուսանկար
Կոտայքի մարզում՝ մայրը ծննդաբերելուց հետո փորձել է սպшնել իր երեխային
«Մարգարյան» ծննդատունն այսուհետ կղեկավարի Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենը․ Լուսանկար