Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Երևանում անցկացվելիք տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության համար հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հետ զրուցում անդրադարձել է նաև լուրերին, թե ԱՆԻՖ հիմնադրամի գործով իր դեմ կարող է մեղադրանք առաջադրվել։
«Ո՛չ, ո՛չ, ո՛չ։ «ԱՆԻՖ»»-ի հետ կապված իմ վերաբերյալ որևէ իրավական գործընթաց չկա և չի կարող լինել»,- ասել է նա։
Քաղաքապետը խոսել է նաև իր և ՀՀ վարչապետի հարաբերությունների մասին․ հարցին, թե ինչպիսին են այդ հարաբերությունները, վերջինս շեշտել է՝ «Մտերիմ»։
Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Գյումրու ընտրություններին։
Նա նկատել է, որ Սարիկ Մինասյանը ամենաբարձր տոկոսը հավաքած թեկնածուն. «Շատ բնական է, որ պառլամենտական երկրում ոչ մի ուժ միանձնյա 50 և ավելի տոկոսը չի հավաքում: Մենք ընտրել ենք պառլամենտարիզմի ճանապարհը և ընդհանուր առմամբ հետագա մեր տասնամյակների ընտրությունների շատ և շատ արդյունքներ նմանատիպ են լինելու»։






Բաց մի թողեք
ԵՄ-ում էլ են կարծում, որ արցախցիների վերադարձի հարցը կապված չէ արևմտյան Ադրբեջանի հետ
Այս իշխանության կարգախոսը կարծես լինի` ոչ մի օր առանց սկանդալի եւ ոչ մի անձ` չապականված
Սամվել Կարապետյանի դեպքում բացառապես գործում է՝ քաղաքական հետապնդումը …