«Իշխանությունները վախեցած են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդից՝ փորձելով պառակտել ու ճնշել այն:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի՝ մարտի 29-ի մեծ հանրահավաքից հետո ՀՀ իշխանություններն ակնհայտորեն վախեցած են այդ պայքարից:
Պատճառն այն է, որ հանրահավաքին մասնակցել է, տարբեր հաշվարկներով, շուրջ 15,000 մարդ, իսկ դրանից հետո ընթանում է քաղաքական ու հասարակական դաշտի լայն համախմբում հրապարակված օրակարգի շուրջ:
Ասում են՝ նրանց ամենամեծ անհանգստությունն առնչվում է Ազատության հրապարակում տեղադրված շտաբ-վրանին եւ դրա շուրջ տեղի ունեցող զարգացումներին:
Ահա այդ պատճառով էլ իշխանական քարոզչամեքենան լծված է պայքարը հեղինակազրկելու եւ արցախցիների դեմ թշնամանք տարածելու կեղտոտ գործին: Դրանից բացի, իշխանությունների ազդեցության տակ գտնվող տարբեր անձանց միջոցով փորձում են պառակտել պայքարի շարքերը՝ թե՛ ներքին կոնֆլիկտներ հրահրելով, թե՛ արցախցիների շրջանում շեղող օրակարգային թեմաներ մտցնելով:
Հատկանշական է, որ տարբեր ուժերի կողմից նաեւ մոլորեցնող գործողություններ են իրականացվում, որոնք, ըստ զրույցների, ուղղորդվում են իշխանությունների կողմից: Այդպիսի դեպքերից է «Լույսի բանակի» կողմից ապրիլի 12-ին Ազատության հրապարակում հայտարարված հանրահավաքը, որն ընդհանրապես կապ չունի Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հետ: Ընդ որում, մենք տեղեկացանք, որ այդ կազմակերպության ղեկավար Կարեն Արեյանը պետք է վրանում հանդիպեր խորհրդի ներկայացուցիչների հետ, սակայն վերջին պահին հրաժարվել է հանդիպումից:
Արցախցիների իրավունքների պաշտպանության այս թափ առնող շարժման դեմ իշխանությունների մեկ այլ քայլ էր բանակցություններում՝ վրանի ապամոնտաժման պայմանի առաջադրումը, որի դիմաց խոստացել էին մեկ ամսով երկարաձգել բնակվարձի աջակցության ծրագիրը, որը դադարեցվել է ապրիլի 1-ից:
Այդ պայմանն արդեն ցույց է տալիս, որ իշխանությունները վախենում են վրանի առկայությունից եւ ընթացող զարգացումներից: Մեր տեղեկություններով՝ խորհրդում վճռական են տրամադրված՝ աշխատելով լայն հանրային համախմբման, առաջիկա մեծ հանրահավաքի ու դրան հաջորդելիք անհնազանդության պայքարի նախապատրաստության ուղղությամբ»։
Բաց մի թողեք
«Ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ» կարգախոսի հեղինակը եռակի անգամ շատ է տուգանել մարդկանց. Աղյուսակ
Նույն հողամասը 2023 թվականի հայտարարագրով նվիրատվություն է 2016 թվականից
Նիկոլ Փաշինյանը անհանգստանալու մի շարք պատճառներ ունի