Սլովակիայում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում ապրիլի 13-ին պետք է գոտեմարտեր Օլիմպիական խաղերի ոսկե, կրկնակի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Հայ մարզիկը 97 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար պայքարում պետք է մրցեր հունգարացի Ալեքս Շոկի հետ։
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ծառայությունը, Արթուր Ալեքսանյանի վնասվածքի պատճառով գոտեմարտը չեղարկվել է։
Երևանում անցկացված հավաքի ընթացքում օլիմպիական չեմպիոնը ճակատի վնասվածք էր ստացել:
Հիշեցնենք՝ Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 5:1 հաշվով առավելության էր հասել էստոնացի Ռիչարդ Կարելսոնի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթել էր վրացի Նիկոլոս Կախելաշվիլիին, որը ներկայացրել էր Իտալիան:
Կիսաեզրափակչում Ալեքսանյանը համառ պայքարում 1։2 հաշվով ցավալի պարտություն էր կրել աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն բուլղարացի Կիրիլ Միլովից։






Բաց մի թողեք
Ում կընտեին առաջիկա կիրակի, ովքեր են քաղբանտարկյալ․ Սանդղակներ
Նախկին դատավորը միացել է Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմին, ինչ է ասել քննիչը
Ով է Արցախի ներկայացուցչությունում աչքի ընկած քննիչը․ Լուսանկար