Թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ մանդատներ հանձնեց Գյումրու նորընտիր ավագանու անդամներին։
«Մեր քաղաքը» դաշինքի ցուցակը գլխավորող Մարտուն Գրիգորյանը նոտարական վավերացմամբ ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել թիվ 31 ԸԸՀ: Եվս մեկ ինքնաբացարկի դիմում ավելի վաղ ներկայացրել էր «Իմ հզոր համայնք»-ի ավագանու թեկնածու, մշակույթի վաստակավոր գործիչ, Գյումրու պատվավոր քաղաքացի Սուսաննա Մկրտչյանը։
Երկուսի թեկնածությունն էլ՝ որպես ավագանու անդամի թեկնածուներ, ուժը կորցրած ճանաչվեց:
Այնուհետև հանձնաժողովն անցավ մանդատների բաշխման գործընթացին:
Նոր ձևավորվող ավագանիում ամենաշատ ձայներ ստացած «Քաղաքացիական պայմանագիր»-ը կունենա թվով ամենաշատ մանդատները՝ 14, ՀԿԿ-ն՝ 8 մանդատ, «Մեր քաղաքը»՝ 6, «Մայր Հայաստան»-ը՝ 2, «Իմ հզոր համայնք»-ին բաժին կհասնի 3 մանդատ:
«Քաղաքացիական պայմանագիր»-ը իր 14 մանդատով ավագանու կազմում կլինի հետևյալ անձանցով.
1. Մինասյան Սարիկ – Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար
2. Մկրտչյան Վահագն – Գյումրի համայնքի ղեկավարի օգնական
3. Բարսեղյան Էմմա – Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի ավագ մասնագետ
4. Անանյան Լեվոն – ՀՀ էկոնոմիկայի նախարարությյան ներդրումային քաղաքականության բաժնի պետ
5. Արամյան Շավարշ – ՀՀ ՆԳՆ «ՍՊՏԾ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ
6. Հարությունյան Քնարիկ – «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
7. Մանուկյան Հովհաննես – ՀԱՊՀ ԳՄ, ուսումնամեթոդական աշխատանքի գծով փոխտնօրեն
8. Բաղդասարյան Էդգար – «ՍԷԲ» ՍՊԸ-ի տնօրեն
9. Հայրապետյան Գալյա – ԱՁ «Գալյա Հայրապետյան», տնօրեն
10. Հակոբյան Անդրանիկ – չի աշխատում
11. Բեգզադյան Նարեկ – Գյումրու համայնքապետարանի ներդրումային ծրագրերի փորձագետ
12. Բեյբուտյան Աստղիկ – «Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկնինիկա»-ի տնօրեն
13. Դավթյան Վահան – «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տեխնիկական ղեկավար, կառավարիչ
14. Նազարյան Լուսինե- ՔՈԱՖ ՀՄՀ , հաղորդակցման և օտար լեզվի մասնագետ
«Հայաստանի կոմունիստական» կուսակցության՝ 8 մանդատ
1. Ղուկասյան Վարդան- չի աշխատում
2. Առաքելյան Ավետիս – Վարդան Ղուկասյանի փեսան, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ճարտարագետ-չափագետ
3. Անանյան Լուսինե – չի աշխատում
4. Ղուկասյան Գևորգ – Վարդան Ղուկասյանի եղբորորդին, չի աշխատում
5. Սահակյան Սեդրակ – չի աշխատում
6. Մեսրոպյան Նարինե – չի աշխատում
7. Հարությունյան Արտակ -չի աշխատում
8. Լալազարյան Կարինե- չի աշխատում
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 մանդատ
2. Մուրադյան Աննա – չի աշխատում
«Մեր քաղաքը» դաշինք՝ 6 մանդատ
1. Ադամյան Սվետլանա – ԱՁ-ի տնօրեն
2. Գևորգյան Հովհաննես – չի աշխատում
3. Գասպարյան Լիզա – Մարտուն Գրիգորյանի օգնական
5. Բադալյան Կարեն – չի աշխատում:
6. Եդիգարյան Վարդան – «Դուստր Ալիկա» ՍՊԸ-ի տնօրեն
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 մանդատ
1. Մխիթարյան Ռուբեն Դավթի – պրոդյուսեր, «Վառուվի» ՍՊԸ-ի տնօրեն
2. Կիրակոսյան Վահե Սամվելի – «Կիրակոսյաններ» ՍՊԸ-ի տնօրեն:
3.Մոսոյան Սուսաննա – «Սիմոնյան կրթական հիմնադրամ», դասընթացավարների թիմի ղեկավար:
Լրագրողների հետ զրույցում ԸԸՀ նախագահն ասաց՝ մինչ ավագանու նիստի օրը մանդատներ ստացած անձինք կարող են ինքնաբացարկի դիմում ներկայացնել իրենք, եթե ընտրվի համայնքապետ, և դրանից հետո նման ցանկություն ունեցողներ լինեն, արդեն դիմումը կներկայացվի համայնքապետին:
Ապրիլի 16-ին կկայանա նորընտիր ավագանու անդրանիկ նիստը: Այն, ըստ օրենքի, վարելու է տարիքով ավագը:
Այս դեպքում, ըստ Տիգրան Ղազարյանի, այդ անձը Վարդան Ղուկասյանն է:
Գյումրու ՏԻՄ ընտրությունների արդյունքների ամփոփմամբ՝ պարզ էր դարձել, որ որևէ քաղաքական ուժի չի հաջողվել հավաքել 50+1 տոկոս անհրաժեշտ քվեները, և առանց դաշինքներ ու կոալիցիաներ կազմելու՝ հնարավոր չէր լինելու ստանձնել քաղաքի կառավարումը:
Արդյունքները ամփոփումից հետո «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարել է, որ պատրաստ է իր ձայնը տալու առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր ուժին՝ Վարդան Ղուկասյանին:
«Իմ հզոր համայնք»՝ կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանն էլ իր հերթին է հայտարարել, որ պատրաստ է ավագանու կազմով քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։
Ընտրությունների արդյունքում գյումրեցիների քվեները բաշխվել էին հետևյալ կերպ՝
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակացություն՝ 17 հազար 188 քվե,
ՀԿԿ-ն՝ 9 հազար 727,
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ 2 հազար 904,
«Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք՝ 7 հազար 380,
«Իմ հզոր համայնք» կուսակցություն՝ 3 հազար 739 քվե:
Բաց մի թողեք
Հայաստանը պետք է բոլոր հնարավոր միջոցներով պահի ձեռքը զարկերակին՝ պատրաստվելով Սուրբ Աթոռ նոր գահակալի հետ աշխատանքին
«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են գործընկերոջը՝ թուրքական Southwind Airlines-ին
Անկարելի է երբեւէ «առաջին դասարանից» բարձրանալ