17/04/2025

Արշիլ Գորկու՝ Ոստանիկ Ադոյանի մասին․ Այսօր նրա ծննդյան օրն է․ Լուսանկարներ

Այսօր հայ – ամերիկյան գեղանկարիչ Արշիլ Գորկու՝ Ոստանիկ Ադոյանի ծննդյան օրն է․

Գորկիի վաղ շրջանի նկարներում նկատվում է Սեզանի և Պիկասոյի ազդեցությունը։ Ավելի ուշ ավելանում են Ժոան Միրոյի տարրերը, հատկապես պայծառ, մթնոլորտային շղարշը, որը կատալոնացի նկարչի ստեղծագործության ֆորմալ տարրն էր և դա առավել ընդգծված կդառնա հետպատերազմյան ամերիկյան աբստրակցիայում:

Ինչ վերաբերում է Գորկիի գծանկարներին՝ դրանք ցույց են տալիս, թե որքան մանրակրկիտ պլանավորված են այդ գծանկարները: Իր նկարներում Գորկին սյուրռեալիզմը իմպուլսիվ և բնազդային լինելուց վերածում է հիմնավորված, բայց ոչ պակաս հոգեբանորեն ծանր մի երևույթի:

Нет описания фото.

Արշիլ Գորկին մի քանի անգամ ամուսնության առաջարկություն է արել իր մուսային՝ նկարչուհի Կորին Միշել Ուեսթին, սակայն վերջինս մերժել է Գորկիին։ 1935-ին ամուսնացել է Մարնի Ջորջի հետ, սակայն մեկ տարի անց ամուսնալուծվում է։

1941-ին ամուսնացել է ծովակալ Ջոն Հ. Մակգրոդերի դստեր՝ Ագնես Մակգրոդերի հետ։ Զույգը երկու դուստր ուներ՝ Մարոն և Յալդան։ Յալդան հետագայում վերանվանվեց Նատաշա։ Մի առիթով Գորկիի կինը հիշում է, որ Արշիլի հետ իր կյանքն ավելի շատ նման էր նրա նկարների հետ ամուսնանալուն, քանի որ Գորկին միշտ ավելի մեծ տեղ է տվել իր աշխատանքին։

1946-ի հունվարին նկարչի ստուդիան այրվեց։ Արդյունքում նա կորցրեց բազմաթիվ նկարներ, նույն տարում վիրահատություն տարավ ուղիղ աղիքի քաղցկեղի պատճառով, իսկ կինը՝ Ագնես Մակգրոդերը սիրային կապի մեջ էր նկարիչ Ռոբերտո Մատայի հետ։ Դժբախտությունների շղթան շարունակվեց և շուտով Գորկին ենթարկվեց ավտովթարի, որի հետևանքով ձեռք բերեց ողնաշարային խնդիրներ և ժամանակավորապես կաթվածահար եղավ աջ ձեռքը։ Նա այնքան ագրեսիվ ու անկառավարելի էր դարձել, որ բժիշկը խորհուրդ տվեց կնոջը երեխաների հետ հեռանալ տնից:

1948-ի հուլիսի 21-ին 44-ամյա Գորկին Շերմանում կախվեց՝ գրություն թողնելով այն արկղի վրա, որը կախվելիս դրել էր ոտքերի տակ, ապա քացահարել՝ «Ցտեսություն սիրելիներս»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սիմոն Սարգսյանը։

Возможно, это черно-белое изображение (3 человека и ребенок)

Translate »