«Տրամաբանական է, որ ուժը, որն ամենաշատը ձայներ է հավաքել, քաղաքապետ ընտրի, իսկ մնացած տարբերակները, չեմ կարծում, որ ժամանակի և իրականության մեջ աշխատող տարբերակներ են լինելու»:
Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով Գյումրիում սպասվող ավագանու առաջին նիստի վերաբերյալ հարցերին:
«Մյուս տարբերակները բացասական ազդեցություն կունենան Գյումրու հետ կապված բարեփոխումների, աշխատանքների վրա, որովհետև նմանատիպ չակերտավոր մեկժամյա, մեկ գիշերվա կոալիցիան, չեմ կարծում, որ կկարողանա ապահովել բնականոն գործունեությունը: Սա իմ կարծիքն է»,- ասել է Սիմոնյանը:
Անդրադառնալով հարցին՝ արդյոք Վարդան Ղուկասյանը (Գյումրու նախկին քաղաքապետ) կկարողանա աշխատել Կառավարության հետ, Սիմոնյանը պատասխանել է, որ վերջինի մասին իր կարծիքը չի փոխվել:
«Ես կարծում եմ՝ իր ճիշտ տեղը բանտն էր»,- պարզաբանել է Սիմոնյանը:
Դիտարկմանը, թե ով է թերացել Ղուկասյանի՝ ազատության մեջ մնալու հարցում, ԱԺ նախագահը պատասխանել է.
«Բոլորս: Դե երևի ինչ-որ պահի ինչ-որ տեղ ամեն ինչ չէ, որ ճիշտ ենք արել, նաև կան հարուցված գործեր, և կարծում եմ՝ ժամանակի ընթացքում այդ հարուցված գործերն իրենց հանգրվանին կհասնեն»:
Բաց մի թողեք
Տպավորություն ունեմ, որ մենք մտնում ենք Ռուսաստանի հետ առճակատման վերջնական փուլ․ Գրիգորյան
Կլինեմ Երևանի Մաշտոցի պողոտայի հարակից այգում՝ աջակցելու Սամվել Կարապետյանին․ Համբարձումյան
Ամեն անգամ Եկեղեցու ու Եկեղեցու սպասավորների հասցեին վայրահաչելուց, բամբասելուց, «կայֆավատ» լինելուց ․․․ Մնոյան